Պոչետինո. Ֆուտբոլում ամենակարևորը վարպետությունը կամ ուժը չէ, այլ հավատը
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կոչ է արել ֆուտբոլիստին հավատալ չեմպիոնությանը: Լոնդոնցիները «Չելսիին» զիջում են 7 միավոր:
«Հնարավոր է, որ դա խելահեղ է, սակայն ֆուտբոլում ամեն ինչ կարող է լինել: «Չելսիի» վերջին պարտությունը լավ դաս է մեզ համար: Հավատն ամենակարևոր բանն է ֆուտբոլում: Ոչ վարպետությունը, վազքը կամ ուժը, այլ հավատը, տրամադրվածությունը և ցանկությունը:
Ֆուտբոլում չկա անհնարին ոչ մի բան, դա մեր փիլիսոփայությունն է: Պետք է շարժվենք այդ ուղղությամբ: Իհարկե, «Չելսիին» հասնելու հնարավորություն ունենք: Պետք է շարունակել պայքարելը»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը: