Գործող չեմպիոնն առանց գլխավոր մարզչի հաղթեց Լիվերպուլին (տեսանյութ)
Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին» և հաղթեց 3:1 հաշվով:
Օրեր առաջ Կլաուդիո Ռանիերիին հեռացրած թիմը կարողացավ երեք գնդակ ուղարկել «մերսիսայդցիների» դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը:
«Աղվեսների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին: Մեկ անգամ աչքի ընկավ Դենիել Դրինքուոթերը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Էմրե Ջանը:
Հավելենք, որ «Լեսթերի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը ստանձնել էր Կրեյգ Շեքսպիրը:
Այս խաղից հետո «Լեսթերը» 24 միավորով զբաղեցրեց Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 15-րդ հորիզոնականը: «Լիվերպուլը» 49 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում:
«Լեսթեր»-«Լիվերպուլ»՝ 3:1 Գոլերը՝ Վարդի (28, 60), Դրինքուոթեր (39) - Ջան (68)
Лестер - Ливерпуль 3:1. Обзор матча. Англия. Премьер-лига 2016/17. 26 тур. от GOALTIME - ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.