Ֆրանսիացին ստեղծել է մազերի միջոցով ժամը ցույց տվող ժամացույց (տեսանյութ, լուսանկարներ)
Ֆրանսիացի արվեստագետ Բինա Բայտելը ներկայացրել է բացառիկ ժամացույց՝ զուրկ ավանդական ժամատախտակից ու սլաքներից:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, այն կազմված է կլոր շրջանակից ու դրան ամրացված կարճ մազերից, որոնք թեքվելով՝ ցույց են տալիս ժամը:
Ուշագրավ նորույթը ստացել է Lash Lock անվանումը: Այն առաջին հայացքից ժամագործական արվեստի գլուխգործոց է թվում, սակայն ժամացույցի գաղտնիքը պայմանավորված է հետաքրքիր մեխանիզմով, որի շնորհիվ թեքվում են որոշակի դիրքում գտնվող մազերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ րոպեն ցույց տալու դեպքում մազերն ավելի շատ են թեքվում, վայրկյանի դեպքում՝ ավելի քիչ:
Ժամացույցն այժմ ցուցադրվում է Բելգիայի Grand Hornu թանգարանում: