Կիևում մասնակիորեն կամուրջ է փլուզվել
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մասնակիորեն կամուրջ է փլուզվել Հաղթանակի պողոտայի վրա, հաղորդում է Kommersant-ը. Բարեբախտաբար փլուզման հետևանքով զոհեր չկան, սակայն վնասվել է տակով անցնող մեքենաներից մեկը: Ժամանակավորապես սահմանափակվել է շարժումը քաղաքի կենտրոնում:
Ժամանելով պատահարի վայր՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ կամուրջը վթարային չի եղել: «Մի կողմից այն մաշվել է ժամանակի ընթացում, մյուս կողմից՝ խախտվել են շահագործման կանոնները», - նշել է քաղաքապետը:
Կլիչկոն հավելել է, որ ինքը ներկայումս կամրջի փորձագիտական վերանայում կպահանջի: