Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Февраль
2017

ԵԱՏՄ-ն շատ դանդաղ է առաջ գնում, դրանից պետք է ՀՀ-ն օգտվի՝ կարևոր հարցերի շուրջ պայմանավորվածություն ունենալով ԵՄ հետ․ Արթուր Ղազինյան

0

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններից, նշեց, որ  ԵՄ-Հայաստան հարաբերությունների ֆորմատը իրեն չի բավարարում, նշեց, որ կարծում է՝ մենք ունենք ավելի շատ պոտենցիալ:

«Մենք պետք է շարունակեինք ասոցացման գործընթացը, բայց քանի որ իրավիճակն այնպես ձևավորվեց, որ չկարողացանք դա շարունակել, հիմա ունենք այն, ինչ ունենք: Մենք առավելագույնը Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրից կարող ենք սպասել  գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրի update (թարմացում) արված տարբերակ, քանի որ այն հնացած փաստաթուղթ էր, և պետք է մշակվեր նորը՝ նոր իրողությունների, նոր քաղաքական, տնտեսական իրավիճակի հիման վրա»,- ասաց նա:

Ըստ Արթուր Ղազինյանի՝ մենք հիմա համաձայնագրի ստորագրումով կտեսնենք հավաստում, արձանագրում, որ կողմերը հանձնառու են միասին աշխատելու տարբեր կրթական, տնտեսական, քաղաքական ոլորտներում և այստեղ կհամագործակցեն այնքանով, որքանով չեն հակասի ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորություններին:

«Ես չեմ կարծում, որ համաձայնագրի մեջ կնշվի ԵԱՏՄ բառը: Հուսադրող է այն, որ այն բոլոր պարտավորությունները, որոնք կնշվեն Հայաստան-Եվրամիության մասով ,ներկայումս չեն կանոնակարգվում ԵԱՏՄ պայմանագրով կամ դրա հիման վրա ընդունված այլ ակտերով, հետագայում Հայաստանը չի կարողանալու միանալ ԵԱՏՄ ընդունած ակտերին, ինքն արդեն կունենա Եվրամիության հետ ստանձնած այլ պարտավորվածություններ: Արդեն կունենանք բավականին մրցակցային իրավիճակ»,- ասաց նա:

Արթուր Ղազինյանը նկատեց, որ Հայաստանը, որպես առանձին սուբյեկտ, իսկապես չի կարողանում տնտեսական ոլորտում համագործակցել այլ երկրների հետ, որովհետև այստեղ իրավական պարտավորվածություններ ունի Եվրասիական տնտեսական միության առջև: «Հայաստանը կորցրել է իր իշխանության մի մասը, մասնավորապես տնտեսական քաղաքականությունը մշակելու և իրականացնելու ոլորտում: Հայաստանը չի կարող ինքնուրույն որոշել որևէ  երկրի հետ մաքսային տարիֆների հարցը, այդ հարցը կանոնակարգվում է ԵԱՏՄ-ի միասնական օրենսգրքով»,- ասաց նա՝ հավելելով, որ երևի թե Եվրամիության հետ Հայաստանը մաքսային տարիֆների հետ կապված հարցեր չի քննարկի:

Ըստ Արթուր Ղազինյանի՝ առավել հավանական է, որ Եվրամիությունը Հայաստանի հետ քննարկի ներդրումային որոշակի փաթեթների, սանիտարական նորմերի հաստատման հետ կապված հարցեր, որոնք դեռևս կանոնակարգված չեն ԵԱՏՄ-ի հետ համագործակցության շրջանակներում:

«Այն բոլոր ոլորտները, որոնք չեն կանոնակարգվում Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում, դրանք բաց են, որպեսզի կարգավորվեն Եվրամիության հետ հարաբերություններում: Եթե Հայաստանին հաջողվի այդ հարցերում պայմանավորվել Եվրամիության հետ, հետո որ ԵԱՏՄ ցանկանա այդ ոլորտները կանոնակարգել, չի կարողանա, քանի որ Հայաստանը պարտավորվածություն կունենա արդեն ԵՄ-ի հետ»,- ասաց նա:

Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը շատ դանդաղ է առաջ գնում, և դրանից պետք է Հայաստանն օգտվի ՝ կարևոր հարցերի շուրջ պայմանավորվածություն ունենա Եվրամիության հետ:

Նա նաև չբացառեց, որ Եվրամիության հետ պայմանավորվածությունների մասին Հայաստանը երրորդ երկրներին՝ մասնավորապես Ռուսաստանին «զեկուցում է»:  «Հնարավոր է՝ տեղեկատվության փոխանակման խողովակներ կան, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ խոհրդակցություններ է արել՝ կապված Եվրամիության հետ համաձայնագրի հետ»:

Նա Ռուսաստանի լռությունը՝  կապված Հայաստան-ԵՄ  հարաբերությունների զարգացման հետ, պասիվություն չհամարեց: «Այն, որ բարձրաձայն չի խոսվում, չի նշանակում, որ ոչինչ չի արվում:Ես վստահ եմ, որ կա ներքին դիվանագիտություն, իրենց խողովակներով հաղորդվում են իրենց մտահոգությունները՝ կապված Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների հետ: Ռուսաստանն իր դիրքորոշումը կարտահայտի՞ վերջում, թե՝ ոչ, ես չգիտեմ, ամենայն հավանականությամբ թույլ կտան Հայաստանին իր հարաբերությունները ԵՄ-ի հետ խորացնել այնքան, որքանով դա չի խախտի ԵԱՏՄ-ի հետ ստանձնած Հայաստանի պարտավորություններին»,- ասաց նա:

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин подвел итоги Московской олимпиады школьников


Спорт в России и мире
Москва

«Шушумагия» и «Команда МАТЧ» – в топ-25 мультсериалов на «Кинопоиске»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Теннисист Медведев потеряет место в рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

АО «Транснефть – Дружба» провело экологические акции





Путин в России и мире
Москва

Кремль: Путин 23 мая проведет переговоры с королем Бахрейна в Москве


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Анастасия Волочкова

Анастасия Волочкова рассказала в шоу Анфисы Чеховой на ТВ-3 о своём детстве



Москва

Король Бахрейна прибудет 22 мая с визитом в Москву

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net