ԱՄՆ-ն կպահպանի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մինչև Ղրիմի վերադարձն Ուկրաինային. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել հակառուսական պատժամիջոցները, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային, և կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է «դռները բաց պահի» նոր անդամների համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
«Ռուսաստանը փորձում է ապակայունացնել Ուկրաինայում տիրող իրավիճակը և խափանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ն հավատարիմ է այն ինստիտուտներին, որոնք ապահովում են Եվրոպայի անվտանգությունը: Մեր աջակցությունը ՆԱՏՕ-ին անսասան է», - ասել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:
Բացի դրանից՝ Հեյլին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ապահովում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի մարտական պատրաստականության բարձրացմանն ուղղված ռազմական վերապատրաստումները: