Մեսսին հեպատիտ-C-ի դեմ պայքարի արշավ է սկսել Եգիպտոսում
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին Եգիպտոս է ժամանել հեպատիտ- С-ի դեմ պայքարի գովազդային արշավ սկսելու և երկրում բժշկական զբոսաշրջության զարգացումը խթանելու համար:
Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը ֆուտբոլիստն իր մեկօրյա այցը Կահիրե սկսել է հանրահայտ բուրգերից: Մեսսիի այցի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այդ հիվանդությանն ու դրա բուժման ժամանակ գրանցվող հաջողություններին, որոնց հասել է Եգիպտոսը:
Գովազդային արշավի նպատակն է խրախուսել բժշկական զբոսաշրջության հեռանկարները Բուրգերի երկրում: Արշավի կազմակերպմամբ զբաղվում է եգիպտական դեղագործական խոշոր ընկերություններից մեկը: Մեսսին, իր հերթին, աջակցում է այդ արշավին և համաձայնել է հանդես գալ «կենդանի գովազդի» կարգավիճակով: