Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը:
«ԱՄՆ ղեկավարության անունից պետքարտուղարը ցավակցություն է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի վաղաժամ մահվան կապակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի արդիական հարցերի և երկկողմ հարաբերությունների շուրջ: