Ferrari ընկերությունը նոր սուպերքարի դիզայն է արտոնագրել
Ferrari ընկերությունը նոր սուպերքարի դիզայն է արտոնագրել Եվրոպայում: Ինչպես նկատում է Motor.ru-ն, արտոնագրված լուսանկարներում կարող է ներկայացված լինել LaFerrari հիբրիդային կուպեի եզակի թարմացված տարբերակը:
Այլ տեղեկություն նորագույն մեքենայի մասին դեռևս չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ լուսանկարները հրապարակել է իտալական ավտոարտադրող ընկերության փոխնախագահ Ֆլավիո Մանցոնին, որը ղեկավարել է LaFerrari, F12berlinetta, 488 GTB, California T և այլ մոդելների մշակման աշխատանքները:
Ներկայիս Ferrari LaFerrari մոդելը ներկայացված է կոշտ տանիքով և ծալովի տանիքով տարբերակներով: Առաջին տարբերակը թողարկվել 500, իսկ երկրորդը` 200 օրինակով:
Ferrari LaFerrari մոդելը զինված է 6.3 լիտր ծավալային V12 շարժիչով, էլեկտրաշարժիչով ր լիթիում-իոնային մարտկոցների համալիրով, որոնք աշխատում են 7 աստիճան «ռոբոտացված» փոխանցման տուփի հետ համատեղ: