Արցախը կարող է օրինակ ծառայել հարավային կովկասի երկրների համար. Ռոդրիգո Գոմես Գարսիա
«Հադրութի և Մարտունու ընտրատարածքներում, որոնցում եղել ենք, խախտումներ չենք նկատել. հանրաքվեն ճիշտ էր կազմակերպված», - այս մասին այսօր Արցախում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է միջազգային դիտորդներից պրոֆեսոր Գարսիա Ռոդրիգո Գոմեզը։
«Հադրութի և Մարտունու ընտրատարածքներում, որոնցում եղել ենք, խախտումներ չենք նկատել. հանրաքվեն ճիշտ էր կազմակերպված: Պետք է նշենք, որ ընտրական հանձնաժողովներում հիմնականում կանայք էին աշխատում: Սահմանադրության հանրաքվեն անց է կացվել բարձր մակարդակով, ժողովրդավարական արժեքներին համապատասխան, և Արցախը կարող է օրինակ ծառայել հարավային կովկասի երկրների համար»,- ասել է Ռոդրիգո Գոմես Գարսիան:
Artsakhpress.am