Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Февраль
2017

Սահակ Սրբազանը Արամ Աթեշյանին ուղղած բոլոր քննադատություններն իր սեփական ստորագրությամբ հերքել է․ Արա Գոչունյան

0

Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի և Սահակ սրբազան Նաշալյանի առանձնազրույցն իր արդյունքները տվեց․երկու սրբազանները որոշեցին մի կողմ դնել անձնական հարցերը և դարձյալ համագործակցել հավաքական շահերի գիտակցությամբ ու պատասխանատվությամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին պատմեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, ով զարգացումներին անձամբ հետևել է իրադարձությունների վայրից:

«Համայնքի աշխարհականները՝ գլխավորությամբ Պետրոս Շիրինօղլուի առանձնազրույց ունեցան սրբազանների հետ: Հետո նրանց հետ զրուցողների թիվն ընդլայնվեց,- ասաց նա՝ նշելով, որ ժողովում շեշտվեց, որ պատրիարքական ընտրության անցկացումը հրամայական է, պատրիարքական ընտրությունները ժողովրդի պահանջն են, ընտրության վերաբերյալ երկու եպիսկոպոսներն էլ ունեն համապատասխան կամք, - նշվեց, որ անհրաժեշտ է, որ երկու եպիսկոպոսների հարաբերությունները նորմալ լինեն, որպեսզի ընտրության համար դիմումը ներկայացվի, գործընթացը նորմալ հունով ընթանա»:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց Պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական է տվել և հրաժարական է տվել ոչ միայն Կրոնական ժողովի ատենապետի, այլև՝ պատրիարքարանին կից գործող «Հովակիմ 1461» հիմնարկի փոխատենապետի պաշտոնից, ինչպես նաև իր թեկնածությունն է հանել Պոլսո պատրիարքական հնարավոր ընտրությունից:


Արա Գոչունյանի պատմելով՝ երկու սրբազաններն էլ համայնքային ժողովի ժամանակ խոստացան, որ իրենց մեջ եղած խնդիրները պետք է մի կողմ դնեն, պոռթկումներից զատ՝ ընտրություններ անցկացնեն: «Սահակ սրբազանն էլ պատրաստակամ վերաբերմունք արտահայտեց դրա վերաբերյալ»,- ասաց նա:

Արա Գոչունյանը պատմեց, որ համայնքի հավաքի ժամանակ շատ բան է քննարկվել, նաև ընտրությունների անցկացման հնարավոր ամսաթիվը: Ժողովի վերջում արձանագրություն կազմվեց: «Այդ արձանագրությունը հապշտապ էր կազմված: Այն փաստում էր, որ երկու եպիսկոպոսները հաշտվել են, համաձայնության են եկել պատրիարքական աթոռի ընտրություններն առաջ տանելու համար և ուզում են, որ ժողովուրդն իմանա, որ իրենք նախանձախնդիր են ընտրությունների անցկացման հարցում»,- ասաց նա:

«Ժամանակի» խմբագրի խոսքով՝  համայնքի առաջնորդների շրջանում եղած քննարկումից հետո պետք է քննարկում լիներ նաև պատրիարքարանի շուրջը հավաքված համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն այստեղ իրադարձություններն անցանկալի զարգացումներ ունեցան:

«Ժողովի ժամանակ եղած արձանագրությունը ներկայացվեց պատրիարքարանի շուրջը  հավաքված համայնքի մոտ 200 անդամի, որոնք հետաքրքրված էին հարցով: Նրանք վրդովվեցին իրենց ներկայացրածից, նրանց ոչինչ չէր բավարարում: Անգամ թուրքական ոստիկանությունը ժամանեց, որ կրքերը հանդարտեցներ: Երկու եպիսկոպոսներն էլ տեղեկացան, որ ոստիկանական միջամտություն է տեղի ունեցել»,- պատմեց նա՝ նշելով, որ այդ իմանալով՝ սրբազանները եկան եզրահանգման, որ անցումային բարդ շրջանում համայնքում հակասություններ չպետք է լինեն:

Հիմա, ըստ Արա Գոչունյանի, Սահակ սրբազանը մնում է Կրոնական ժողովի ատենապետ, իր առաքելությունը շարունակում է, չնայած որ իր բաց նամակում նա նշել էր, որ լքում է Կրոնական ժողովի ատենապետի աթոռը, իսկ Tert.am-ի հետ զրույցում նշել, որ ինքը կվերադառնա միայն այն ժամանակ, երբ Արամ Աթեշյանը լքի պատրիարքարանը:


Արա Գոչունյանի  խոսքով՝ Պոլսո պատրիարքարանում այժմյան իրավիճակի ստեղծման օրվանից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մշտական կապի մեջ է Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի հետ:  Ըստ նրա՝ չնայած որ չի բարձրաձայնվում, բայց երեք օր հետո եպիսկոպոսների միջև եղած հաշտությունը նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհն է: «Երեքշաբթի նրանք պետք է ուղևորվեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Պատրիարքարանի աղբյուրները բնականաբար այդտեղի խոսակցության հնարավոր թեմաների մասին բան չեն ասում»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հանդիպումը սիմվոլիկ բնույթ է կրելու, քանի որ վեհափառը իրավասություններ չունի ազդելու Պոլսո պատրիարքարանի վրա,-դրական նշան է, որ սրբազանները պարտավորվածություն են վերցրել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում՝ հայոց հոգևոր կենտրոնում, եկեղեցու եղած խնդիրներ լուծելու»:

Հարցին, թե ինչու պատրիարքարանը հիմա չի դիմում Թուրքիայի իշխանություններին ընտրություններն անցկացնելու համար, Արա Գոչունյանը պատասխանեց, որ հիմա չի կարելի, պետք է սպասել Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի ավարտին:

Դիտարկմանը, թե Թուրքիայի իշխանությունների թույլտվությունը պետք չէ ընտրությունների անցկացման համար, նա պատասխանեց․ «Տեղեկանք ես, չէ՞,  ներկայացնում, հետո պե՞տք է սպասես արձագանքի»:


Մյուս դիտարկմանը, թե Սահակ սրբազանը հենց պատրիարքարանի ընտրությունների անցկացումն անընդհատ հետաձգման հետ կապված էր դժգոհություն արտահայտել և մեղադրել Արամ Աթեշյանին, Արա Գոչունյանը պատասխանեց․ «Սահակ Սրբազանը Արամ Աթեշյանին ուղղած բոլոր քննադատությունները իր սեփական ստորագրությամբ հերքել է: Իրենք փոխըմբռնման են եկել»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա պետք է սպասենք Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո պատրիարքարանի ընտրությունների անցկացման ամսաթվի նշանակմանը:

 

 

 

 

 

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Ход конем. В Москве на Гоголевском бульваре открылся летний шахматный клуб


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Мирра Андреева впервые вышла в четвертьфинал турнира Большого шлема


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Глава "Рексофт" - в топ-100 отечественных ИТ-лидеров





Путин в России и мире
Москва

LIVE: Путин проводит встречу с постоянными членами Совбеза России


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пошел в атаку на Кличко. Госбюро расследований проводит обыски у заммэра Киева


Навальный в России и мире
Москва

В Москве и Новосибирске задержали четырех сторонников Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

Аншлаг в честь Окуджавы



Москва

Евгений Миронов, Ирина Пегова, Кристина Асмус, Илья Авербух, Елизавета Арзамасова и другие звезды не фестивале «НЕБО»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net