Ստամբուլում ոստիկանի հրազենային կրակոցից 16-ամյա երեխա է մահացել
Ստամբուլի Էսենյուրթ շրջանում ոստիկանի կրակոցից մահացել է 16-ամյա երեխա, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Ոստիկանը, որը հրազենային վնասվածք է հասցրել ավագ դպրոցի աշակերտ Օմար Բարըշին, պնդում է, որ վերջինս խանութից վերարկու է գողացել, ինչի համար էլ անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել հետապնդել նրան:
Ոստիկանը քաղաքից չբացակայելու պայմանով ազատ է արձակվել: