Ֆանտաստիկա. 5 րոպեում Գամեյրոյի հեթ-տրիկը (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է «Սպորտինգին»:
Հանդիպման հաշիվը 46 րոպեին բացել է Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, սակայն 3 րոպե անց տանտերերը պատասխանել են Սերխիո Ալվարեսի գոլով: Փոխարինման մտած Կևին Գամեյրոն 80-ից 85 րոպեների ընթացքում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Այս հաղթանակի շնորհիվ «Աթլետիկոն» վաստակած 45 միավորով չորրորդն է, իսկ խիխոնցիները 16 միավորով 18-րդ տեղում են: