Դեռևս 1,5 տարի առաջ եմ դիմում գրել, որ դուրս գամ ԵԿՄ-ի վարչության կազմից. Իշխան Զաքարյան
Ես շուրջ 1,5 տարի առաջ սեփական դիմումիս համաձայն դուրս եմ եկել ԵԿՄ վարչության կազմից: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախընտրական շտաբի պետ, «Ծառուկյան դաշինք» համամասնական ցուցակի 2-րդ համար Իշխան Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այսօր չէր մասնակցում Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարին, որի վարչության անդամ էր ինքը, բայց չընտրվեց նոր կազմում:
«Ես դեռևս 1,5 տարի առաջ դիմում եմ գրել, որ դուրս գամ ԵԿՄ-ի վարչության կազմից: Այսօր համագումար էր, որը նոր վարչություն էր ընտրում, ուստի ես ոչ գնացել եմ, ոչ էլ ընտրվել եմ: 1,5 տարի առաջ դիմում եմ գրել, որ դուրս եմ գալիս»,- ասաց Իշխան Զաքարյանը՝ չմեկնաբանելով, թե ի՞նչ հիմնավորմամբ է դուրս եկել ԵԿՄ-ից:
Նշենք, սակայն, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր, սակայն, հայտարարել է, թե Իշխան Զաքարյանին և Արթուր Աղաբեկյանին, ուղարկվել են համապատասխան մանդատները, որով նրանք իրավունք կունենային մասնակցել ԵԿՄ վարչության կազմի քվեարկությանը, բայց չեն ներկայացրել համագումարին: