Բելգիայում գնացք է կողաշրջվել. կա 1 զոհ
Բելգիայում գնացք է վթարվել: Այն գծերից դուրս է եկել Լևենի կայարանից հեռանալուց անմիջապես հետո:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 25-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդվում է, գնացքը դուրս է եկել գծերից և կողաշրջվել է Լևենի կայարանից դուրս գալով:
Նշվում է, որ զոհված անձը գնացքի ուղևորներից չի եղել: Վթարից հետո երկաթուղային փոխադրումները Լևենից դեպի Ֆլամանդական Բրաբանտ դադարեցվել են: