Լիոնել Մեսսին ստիպված է եղել գնել աղմկարար հարևանների տունը հանգիստ ապրելու համար
Լռությունն ու հանգստությունը գնահատող արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին գնել է աղմկարար հարևանների տունը: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին հայտնել է կատալոնական «Բարսելոնայում» նրա թիմակից Իվան Ռակիտիչը:
«Երբ Մեսսին տուն գնեց Բարսելոնայի մոտակայքում, բախվեց ահավոր աղմկարար հարևանների խնդրին: Արդյունքում նա ձեռք է բերել նաև նրանց տունը, որպեսզի հանգիստ միջավայրում ապրի», - ասել է Ռակիտիչը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին տեղեկություն էր հրապարակվել, որի համաձայն` 29-ամյա արգենտինացին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Բարսելոնայի» ղեկավարությունը նոր պայմանագիր է պատրաստում նրա համար, որի ժամկետը կսահմանվի մինչև Մեսսիի կարիերայի ավարտը:
|
Աշխատավարձի չափը դեռևս չի հաղորդվում: Ներկա պահին կատալոնական ակումբի առաջատարը շաբաթական 316 000 եվրո աշխատավարձ է ստանում: