Դոնալդ Թրամփը հաստատել է իր աշխատակազմի անդամներին և նախարարական կազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավարտել է իր աշխատակազմի կազմավորումը: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրությունը փետրվարի 8-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
«Նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պաշտոնապես անվանել է 24 անձանց, որոնք իր հետ միասին կաշխատեն իր աշխատակազմում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Թրամփի աշխատակազմում հաստատվել են փոխնախագահ Մայքլ Փենսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը, ազգային հետախուզության ղեկավար Դանիել Քոթուսը, Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Մայքլ Պեմպեն, ինչպես նաև պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, ՆԳ նախարար Ռայան Զինկեն և այլք:
Այսօր ավելի վաղ Թրամփը մեղադրել էր Դեմոկրատական կուսակցությանը` ասելով, որ դեմոկրատները խոչընդոտում են իր վարչակազմի աշխատանքը: