Սարգիս Հովսեփյանը` Կերժակովի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը կազմել է իր թիմում հանդես եկած ֆուտբոլիստների հավաքականը, որոնց հետ նա պաշտպանել է պետերբուրգյան ակումբի գույները:
Կերժակովի խորհրդանշական հավաքականում է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը, ով 1998-ից 2003 թվականների ընթացքում հանդես է եկել «Զենիթի» կազմում:
Սարգիս Հովսեփյանից բացի, Կերժակովի խորհրդանշական հավաքականում են հայտնվել նաև Վյաչեսլավ Մալաֆեևը, Պավել Մարեշը, Նիկոլաս Լոմբերտսը, Ալեքսանդ Անյուկովը, Իգոր Դենիսովը, Կոնստանտին Զիրյանովը, Անդրեյ Կոբելյովը, Վլադիմիր Բիստրովը և Անդրես Արշավինը: