Օսկարն իր առաջին գոլն է խփել Շանհայ ՍԻՊԳ-ում (տեսանյութ)
Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Օսկարն իր առաջին գոլն է խփել չինական «Շանհայ ՍԻՊԳ»-ում:
Բրազիլացին գոլի հեղինակ է դարձել Ասիայի Չեմպիոնների լիգայի փլեյ օֆի՝ թայլանդական «Սուկհոտհայի» հետ խաղում:
Հանդիպումն ավարտվել է Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորած թիմի հաղթանակով՝ 3:0: