Ռոսբերգ. Հեմիլթոնը լավագույններից է, բայց ընկեր չէ
Ֆորմուլա 1-ի նորընծա չեմպիոն Նիկո Ռոսբերգը դարձյալ անդրադարձել է թիմակից Լյուիս Հեմիլթոնի հետ հարաբերություններին:
«Հեմիլթոնը բոլոր ժամանակների լավագույն ավտոարշավորդներից մեկն է. նա շատ բարձր կարգ ունի:
Մշտապես բարդ է երկուսիս համար: Մենք նույն թիմից ենք, բայց անձնական հավակնություններ ունենք:
Նախկինում ընկերներ էինք, իսկ հիմա նա որպես ընկեր լավագույնը չէ: Պայքարի ընթացքում շատ բան է փոխվել»,- «Մերսեդեսի» ավտոարշավորդի խոսքն է մոջբերել «Eurosport»-ը: