Մորիենտես. Սիրտս հուշում է, որ Ռեալը հաղթելու է Բարսելոնային
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը կարծում է, որ «արքայական ակումբը» Պրիմերայի 14-րդ տուրում կհաղթի կատալոնական «Բարսելոնային»:
«Սիրտս հուշում է, որ «Ռեալը» «Բարսելոնային» կհաղթի 2:1 հաշվով: Կարծում եմ, որ կլինեն գոլեր:
Եթե «Ռեալը» հաղթի, ապա զգալի, սակայն ոչ վճռորոշ առավելության կհասնի մրցակցի նկատմամբ»,- Մորիենտեսի խոսքը մեջբերում է EFE-ն:
«Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կկայանա դեկտեմբերի 3-ին: