ՀՀ Ազգային ժողովն այսօր կավարտի իր արտահերթ նիստը՝ քննարկված նախագծերի քվեարկությամբ
ՀՀ Ազգային ժողովն այսօր կավարտի իր արտահերթ նիստը՝ քննարկված նախագծերի քվեարկությամբ:
Քվեարկության կդրվի Ազգային ժողովի կանոնակարգ օրենքն առաջին ընթերցմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին նախագծերը:
ԱԺ երկօրյա արտահերթ նիստին արդեն իսկ սպառել է օրակարգը, քննարկվել են «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, նաև քննարկվել է, Մարդու իրավուքնների պաշտպանի մասին նախագիծը, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և այլն: