«Հրապարակ». ՀՀԿ-ն «մաքրելու» որոշումը կայացվել էր դեռ ամռանը
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ամռանը լուրջ անակնկալի է եկել ՊՊԾ-ի գրավման օրերին վարչական ռեսուրսի մի մասի պահվածքից, որը խլուրդի նման գլուխը մտցրել է հողի մեջ, սպասել, թե ինչ հանգուցալուծում է լինելու: Նա, ասում են, տարակուսած է եղել զինված խմբի նկատմամբ հասարակության դրական և իշխանության նկատմամբ ատելությանն վերաբերմունքից: Դրանից հետո է հասունացել լայնամասշտաբ փոփոխություններ անելու որոշումը թե գործադիրում, թե կուսակցությունում:
Ընդ որում՝ ՊՊԾ-ի գրավումից անմիջապես հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս առաջարկել է լայնամասշտաբ փոփոխություններ անել, Սերժ Սարգսյանը հավանություն է տվել: Սակայն հետագայում պարզվել է, որ փոփոխություններն առաջին հերթին հենց իրեն են վերաբերում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։