Նադալ. Անհատական վարպետության տեսանկյունից Բարսելոնան գերազանցում է Ռեալին
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Միգել Անխել Նադալը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա խաղի մասին Պրիմերայի 14-րդ տուրում:
«Բարսելոնայի» վերջին խաղից հետո ավելի շատ կասկածներ են առաջացել նրա վերաբերյալ: Այնուամենայնիվ, «կապտանռնագույններն» այս տարիների ընթացքում ապացուցել են, որ կարողանում են լուծել իրենց խնդիրները:
«Բարսելոնան» սեփական հարկի տակ է խաղում և ավելի շատ խնդիրներ է ունենալու միավորների տարբերության պատճառով: Սակայն անհատական վարպետության տեսանկյունից «Բարսելոնան» գերազանցում է «Ռեալին»,- Նադալի խոսքը մեջբերում է «Marca»-ն: