Նյու-Յորքում անհայտ անձինք թալանել են խանութը և պատանդներ վերցրել
Նյու-Յորքում անհայտ անձինք ենթադրաբար թալանել են խանութը և պատանդներ վերցրել, հաղորդում է PIX-11 հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Ջեքսոն Հայիթսում: Հանցագործության ենթադրյալ վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Այս պահին պատանդների ու ենթադրյալ հանցագործների թիվն անհայտ է:
Դեպքի հավելյալ մանրամասներ չեն հաղորդվում: Տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան;