Հարյուրավոր հրշեջներ փակել են Փարիզը օղակող ճանապարհը (տեսանյութ)
Ֆրանսիայի հրշեջ ծառայության հարյուրավոր աշխատակիցներ դուրս են եկել երկրի մայրաքաղաք Փարիզի զբոսուղի, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն աշխատանքի ներկայիս պայմանների դեմ:
Ինչպես հայտնում է Life.ru-ն` վկայակոչելով BFMTV ֆրանսիական հեռուստաալիքը, փրկարարները, մասնավորապես, դժգոհ են այն հանգամանքից, որ ստիպված են այնպիսի հանձնարարություններ կատարել, որոնք չեն մտնում իրենց պարտականությունների մեջ:
Բողոքի ցույցի մասնակիցներին ցրելու համար Փարիզի իշխանությունները ոստիկանության հաշվարկ են կանչել, քանի որ վերջիններս արգելափակել էին ճանապարհային ոստիկանությանը: