Մոուրինյու. Երբ Ռեալում էի, ցանկանում էի ձեռք բերել Վալենսիային
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, որ Մադրիդի «Ռեալում» աշխատելու ժամանակահատվածում ցանկացել է ձեռք բերել մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ Անտոնիո Վալենսիայի տրանսֆերային իրավունքները:
«Ես ցանկանում էի ձեռք բերել Վալենսիային մի քանի տարի առաջ, երբ մարզում էի «Ռեալը»: Չնայած, որ այն ժամանակ նա ձախ պաշտպանի դիրքում չէր խաղում, բայց ես վստահ էի, որ Վալենսիան կարող է շատ լավ խաղալ այդ դիրքում:
Ամեն դեպքում, «Մանչեսթեր Յունայթեդն» ինձ ասաց, որ նրան բաց թողնելու շանսեր չկան», - Մոուրինյուի խոսքն է փոխանցել «MUTV»-ն: