Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ռուսական ԶԼՄ-ների մասին Եվրախորհրդարանի սկանդալային բանաձևը
Եվրախորհրդարանը, թեև ոչ միաձայն, բանաձև է ընդունել, որով մի շարք ռուսական ԶԼՄ-ների համեմատել են ահաբեկչական քարոզչական աղբյուրների հետ: Ինչպես տեղեկացնում է ՌԴ Առաջին ալիքի կայքը, այս հարցի շուրջ իր մեկնաբանությունը ռուսական ԶԼՄ-ներին տվել է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը:
«Ի՞նչ կարելի է ասել: Բոլորովին վերջերս, թեև այդ փորձերը դեռ շարունակվում են, բոլորը փորձում են մեզ ժողովրդավարություն սովորեցնել: Նրանցից մենք լսել ենք, որ հակառակորդների դեմ պայքարելու լավագույն միջոցը նրանց ինչ-որ բան արգելելն է: Դա չի համապատասխանում ժողովրդավարության սկզբունքներին. Լավագույն միջոցը մշտապես բաց քննարկումներ անցկացնելն է: Եթե նման որոշում է կայացվել, ուրեմն մենք արևմտյան հասարակության մեջ, այս անգամ Եվրոխորհրդարանի մակարդակով, ժողովրդավարության մասին պատկերացումների ակնհայտ անկում ենք տեսնում, այդ բառի քաղաքական իմաստով: Սակայն հույս ունեմ, որ խելամտությունը կհաղթի, և պատժամիջոցներ այստեղ չենք ունենա»,- ասել է Պուտինը:
Վտանգավոր ռուսական ԶԼՄ-ների թվում եվրապատգամավորները ներառել են «Սպուտնիկ» գործակալությունն ու «Ռուսաստանն այսօր» հեռուստաալիքը, որոնք աշխատում են արտասահմանյան լսարանի համար:
Քվեարկությանը մասնակցել է 691 պատգամավոր, որոնցից 304-ը կողմ է քվեարկել բանաձրի ընդունմանը, 208-ը ձեռնպահ է մնացել, 179-ը դեմ է քվեարկել: