Զիդան. Վաղ է ասել, որ Բեյլը չի խաղա Բարսելոնայի դեմ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի առողջական վիճակի մասին:
Ֆուտբոլիստը փոխարինվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Սպորտինգի» հետ հանդիպման 58-րդ րոպեին:
«Բեյլը հարված է ստացել, սակայն պետք է սպասել, որպեսզի հասկանալ, թե որքան լուրջ է խնդիրը: Վաղը նրան կզննեն բժիշկները, ինչից հետո պարզ կլինի վնասվածքի բնույթը:
Դեռ վաղ է ասել, որ նա չի մասնակցի «Բարսելոնայի» հետ հանդիպմանը»,- Զիդանի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
«Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կկայանա դեկտեմբերի 3-ին: