Թաիլանդում 80 տարի «գերության» մեջ պահված փղերն առաջին անգամ ազատություն են ստացել (լուսանկարներ)
Թաիլանդի ջունգլիներում ազատ է արձակվել 2 փիղ, որոնք 80 տարի շարունակ ապրել են «ստրկության» պայմաններում՝ մշտապես գտնվելով մարդկանց ենթակայության տակ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բունմի և Բուաբան մականունով կենդանիները կյանքի մեծ մասը շղթայակապ են անցկացրել ու ենթարկվել աշխատանքային շահագործման, սակայն ակտիվիստների ջանքերի շնորհիվ ազատվել են իրենց տերերից ու արձակվել բազմաթիվ փղերով բնակեցված արգելոցում:
Հայտնի է, որ փղերին ազատություն շնորհելու համար դրանց տերերին հազարավոր դոլարներ են վճարվել: Նշվում է, որ այժմ Բունմին ու Բուաբանը վայելում են իրենց ազատությունը՝ ապրելով իրենց բնական միջավայրում: