Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2016

Գարեգին Բ–ն ներկա է գտնվել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի 70-ամյակին նվիրված համերգին

0

 

Նոյեմբերի 22-ի երեկոյան, Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Քրիստոս Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված պաշտոնական համերգին։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, տարբեր Քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու  պատվիրակություններ, այլ կրոնների ներկայացուցիչներ, Ռուս Եկեղեցու Սինոդի անդամներ և բարձրաստիճան եկեղեցականներ, դիվանագետներ, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ, գիտության և մշակույթի գործիչներ։

Համերգի ավարտին տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր շնորհավորական ուղերձն է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունից շնորհավորելով Նորին Սրբությանը ծննդյան 70-ամյա հոբելյանի նշանակալի առիթով՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է. «Մենք ճանաչում ենք Ձեզ որպես Քրիստոսի և Նրա Սուրբ Եկեղեցու հավատարիմ ու անձնվեր ծառայի: Քրիստոսի Սուրբ Եկեղեցուն սպասավորությանը Դուք կոչվեցիք խորհրդային տարիներին, երբ բազմազգ պետության ողջ տարածքում հալածվում էր հավատքը, տարատեսակ ճնշումների էին ենթարկվում Եկեղեցին ու հոգևորականը: Աստվածմերժության դժվարին ժամանակներում Դուք աննվազ նախանձախնդրությամբ ծառայեցիք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառությանը: Բարի ներդրում բերեցիք հավատացելոց հոգևոր կյանքի զորացմանը՝ երկարամյա պատասխանատու բարձր ծառայություն իրականացնելով կրթական և միջեկեղեցական ոլորտներում, մեծապես կարևորելով եկեղեցականների նոր սերնդի պատրաստությունը, ինչպես նաև երկխոսության խթանումը Եկեղեցիների միջև:

Դուք շարունակեցիք եռանդուն գործունեությունը՝ ի խնդիր հավատավոր Ձեր հոտի հոգևոր կյանքի զորացման ու առաջընթացի՝ կոչվելով Հայրապետական բարձր ծառայության: Ամենքս այսօր ականատեսն ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պայծառության, եկեղեցական սպասավորության առավել արդյունազարդման: Ձեր Հայրապետության տարիներին ևս Դուք նշանակալի ավանդ բերեցիք միջեկեղեցական ասպարեզում՝ ջատագովը լինելով աշխարհում քրիստոնեական արժեքների պահպանման, քրիստոնյաների իրավունքների պաշտպանության և միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների առավել արդյունավորման:

Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, ուրախությամբ ենք հիշում Ձեր այցելությունը Հայաստան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր հանդիպումները, փոխայցերը հատկանշվել են բարեկամությամբ ու բարյացակամությամբ, որոնցով պսակված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրությունն ու փոխհարաբերությունները: Գոհունակություն է հաստատել, որ Ձեր հայրապետության տարիներին առավել ամրապնդվել են մեր Եկեղեցիների և հավատակից մեր ժողովուրդների եղբայրական կապերն ու գործակցությունը, որի համար այսօր գոհաբանական աղոթք ենք վերառաքում առ Բարձրյալը: Վստահ ենք, որ բարեկամության այդ նույն ոգին պիտի շարունակի թագավորել մեր Եկեղեցիների հարաբերություններում՝ փոխըմբռնումով, սիրով ու փոխադարձ հարգանքով նոր արդյունքներ արձանագրելու Քրիստոսապատվեր առաքելության մեջ, «Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող. 1.9-10)»:

Վեհափառ Հայրապետը նաև շնորհակալություն հայտնեց Կիրիլ Պատրիարքին՝ Ռուսաստանում Հայ Եկեղեցու թեմերի նկատմամբ դրսևորվող հայրական վերաբերմունքի, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության  խաղաղ կարգավորման ուղղությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջնորդական առաքելությունը շարունակելու և Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ու Հայոց Հովվապետի հետ միասին եռակողմ հանդիպումներ կազմակերպելու համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ եղբայրության, սիրո ոգին և գործակցության բարի արդյունքները շարունակեն զարդարել Ռուս Ուղղափառ և Հայ Առաքելական Եկեղեցիների բարեկամությունը՝ քաջալերելով երկու ժողովուրդներին միասնաբար ապրելու և արարելու` որպես Աստծո որդիներ և որպես հավատակից  եղբայրներ:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին մաղթեց քաջառողջություն, արևշատություն և անսպառ կորով ու քաջեռանդություն՝ հայցելով, որ Տերը հանապազ զորակից ու աջակից լինի  նրան՝ հովվապետության տարիները զարդարելով նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով` ի փառս Աստծո և ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու: 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП





Путин в России и мире
Москва

Путин летит к Ким Чен Ыну. Россия и Северная Корея станут стратегическими партнёрами


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3    



Москва

Daily Mail: поведение Путина в Пхеньяне вызвало негодование в Британии

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net