Ջեյմի Ռեդնափ. Մոուրինյուն պետք է թիմ վերադարձնի Մխիթարյանին
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Sky Sports»-ի փորձագետ Ջեյմի Ռեդնափը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմ վերադարձնի Հենրիխ Մխիթարյանին:
«Դեռ Մխիթարյանին չենք տեսել այս մրցաշրջանում: Վստահ չեմ` նա վնասվածք ունի, սակայն այնպիսի զգացողություն է, որ նրանք պետք է Հենրիխին կրկին վերադարձնեն թիմ»,- ասել է Ռեդնափը:
Ավելի վաղ Մոուրինյուն հայտարարել էր, որ Մխիթարյանը խաղալու հնարավորություն կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի` «Ֆեյենորդի» հետ խաղում: