Բանանցի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյան. Յուրաքանչյուր ոչ-ոքի հավասար է պարտության
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում «Բանանցը» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց «Փյունիկի» հետ հանդիպումը: Խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը կարծիքն է հայտնել հանդիպման մասին.
«Մենք փորձում ենք խաղալ գեղեցիկ ֆուտբոլ: Եղավ սխալ, որից հետո գոլ ընդունեցինք: Ամբողջ խաղը փորձեցինք լավ խաղալ, կոմբինացիոն խաղի շնորհիվ գոլ խփեցինք և կարող էինք հաղթել կամ պարտվել: Մեր սխալների հաշվին մրցակիցը պահեր ունեցավ, բայց ամեն դեպքում, առաջընթաց կա: Թիմն ավելի գեղեցիկ է խաղում: Հասկանում ենք, որ ժամանակը քիչ է և ցանկացած ոչ-ոքի մեզ համար հավասար է պարտության. արդյունքից, իհարկե, դժգոհ ենք»:
- Չեք կարծո՞ւմ, որ ֆուտբոլիստները շատ դեպքերում չարաշահում էին փոխանցումներով խաղը՝ չապավինելով հեռու փոխանցումների:
- Համաձայն եմ: Կարճ փոխանցումներից հետո պետք է հետևի հեռու փոխանցում: Նորմալ է, մրցակցին մոտեցնում ես և ազատ գոտիներ են առաջանում: Դեռ մեզ մոտ չի ստացվում, ժամանակին չենք կարողանում ազատ գոտիներն օգտագործել: