ԱՄՆ դեսպանատան մոտ BMW-ն բախվել է ծառին (լուսանկարներ). shamshyan.com
Երևանում այսօր ժամը 20:50-ի սահմաններում BMW 318 մակնիշի 47 RX 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Աբելյան փողոցի 11 շենքի բնակիչ, 24-ամյա Րաֆֆի Թորոսյանը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև գազատար խողովակին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդը հրաժարվել է ՃՈ աշխատակիցների ծառայությունից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։