Կոստայի գոլը հաղթական էր Միդլսբրոյի հետ խաղում (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվեց «Միդլսբրոյին» և հաղթեց 1:0 հաշվով:
Հանդիպման միակ գնդակը խփվեց 41-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան:
Այս հաղթանակից հետո «ազնվականները» ընդհանուր վաստակած 28 միավորով գլխավորեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակը:
«Միդլսբրո» - «Չելսի»՝ 0:1
Գոլը՝ Կոստա (41)