Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Ноябрь
2016

Մատենադարանի տնօրենի ընտրության որևէ կանոնակարգ չի խախտվել, իսկ պաշտոնակատար Տեր-Ղևոնդյանը չի կարող առաջադրվել. Գուրգեն Գասպարյան

0

Բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, թե Մատենադարանի տնօրենի ընտրության որևէ կանոնակարգ չի խախտվել: Իսկ մինչ կներկայացներ բուն կանոնակարգը՝ Գասպարյանը նշեց, որ Մատենադարանի տնօրենի ընտրության համար կան հստակ պահանջներ, թե ովքեր կարող են մրցույթի համար դիմել, ինչ գիտական կոչումներ և վաստակ պետք է ունենան: Ըստ այդմ էլ Մատենադարանի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը չի կարող առաջադրվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ծանր հիվանդությունից հետո մահացել էր Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ինչից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արևելագիտության թեկնածու, գիտական քարտուղար Վահան Տեր-Ղևոնդյանը:

«Բացի փաստաթղթերի ցանկից, Մատենադարանի խորհրդի կանոնադրությամբ՝ Մատենադարանի տնօրենի համար կարող է դիմել գիտությունների դոկտորի աստիճան ունեցող գիտնականը, ընդորում՝ պատմական, փիլիսոփայական, բանասիրական կամ արվեստագիտության  դոկտորները կարող են դիմել: Եթե մեզ դիմի ասենք բանասիրական գիտությունների թեկնածուն, կամ պատմական  գիտությունների թեկնածուն, նրա գործերը պարզապես չեն ընդունվի, քանի որ պահանջներին չի բավարարում»,-ասաց նա՝ նշելով, որ Մատենադարանի պաշտոնակատար Վահան-Տեր Ղևոնդյանը լավագույն արևելագետներից է, բայց գիտությունների դոկոտր չէ:

Նա հղում անելով Tert.am-ի հետ զրույցում Մատենադարանի Միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հարցազրույցը, թե որևէ կողմնակի միջամտություն չկա, բայց Մատենադարանի աշխատակազմը հակված է պաշտոնակատարի թեկնածությանը, ասաց, թե Մատենադարանում ընդունված չէ բոլորի անունից խոսել, քանի որ գոնե մեկը կողմ չի լինի: 

«Այսպես ասողը պետք է իմանա, կա՛մ ինքը հարցում է արել, մենք տեղյակ չենք, կա՛մ Մատենադարանում ներքին տրամադրվածության համար հավաքվել ենք, թե եկեք որոշենք, ով կլինի, բայց նման բաներ չկան, չեն էլ կարող լինել: Դրա համար էլ բոլորը կարող են կողմ լինել աշխարհում միայն Հյուսիսային Կորեայում, Մատենադարանը հո այդպիսի հիմնարկ չի՞»,-ասաց նա:   

Անդրադառնալով արդեն ժամկետի խնդրին՝ տնօրենի խորհրդականն ասաց, թե Մատենադարանի տնօրենի ընտրության կանոնակարգը չի խախտվել, քանի որ մրցույթ չի հայտարարվել: «Այն խոսակցությունները, թե 30 օրը բավարար չէր, կամ տնօրենի վաղաժամ մահը բոլորին անակնկալի բերեց, դրա համար չենք կազմակերպում, սրանք անտեղյակ մարդու տեղեկություններ են, Մատենադարանն օրենքով է աշխատում»,- ասաց նա:

Գուրգեն Գասպարյանը բացատրեց, որ ընտրություններից առաջ ըստ Մատենադարանի խորհրդի կարգի՝ նախ պետք է լինի կառավարման կամ գիտական խորհրդի նիստ, ապա տնօրենի ընտրության մրցույթ հայտարարվի  կառավարման խորհրդի նիստից 40 օր հետո: Այնուհետև 30 օր ժամկետում թեկնածուները կարող են գործերը ներկայացնել, իսկ արդեն բուն ընտրությունը կատարում է կառավարման խորհրդի 39 անդամները:    

«Իսկ տնօրենի մահվանից հետո Մատենադարանում խորհրդի նիստ տեղի չի ունեցել, չնայած այն հայտարարությանը, թե խորհուրդը միացյալ որոշում է կայացրել: Նախարարը Մատենադարան այցելել է աշխատանքային այցով, բայց ինչպես ինքն էր ասում՝ իրավիճակին ծանոթանալու, և ինքը եկել է պարզապես զրուցելու Մատենադարանի տնօրինության անդամների հետ, թե գործերն ինչպես են գնում: Հրապարակման մեջ գրված տեղեկությունը, թե հանդիպման ժամանակ քննարկվել և որոշում է ընդունվել, որ պետք է տնօրենի ընտրությունը հետաձգվի, ճիշտ չէ, չի եղել նման որոշում»,-ասաց նա:  

Մատենադարանի գիտական խորհրդի անդամ Գուրգեն Գասպարյանը նշեց, թե ըստ Կառավարության օրենքի ժամանակավոր պաշտոնակատարի առհասարակ նշանակվում են առավելագույնը 6 ամիս ժամկետով: «Բայց եթե կայանում են ընտրությունները, օրինակ՝ վեց ամսվա վերջին օրը, բայց տնօրեն չի ընտրվում, դարձյալ նույն օրենքի համաձայն՝ ժամանակավոր պաշտոնակատարը կարող է պաշտոնավարել ևս մեկ անգամ 3 ամսով, մինչև նորից ընտրություններ կազմակերպել»,-ասաց նա:  

Գուրգեն Գասպարյանը նշեց, թե հիմա թիվ մեկ խնդիրն է Մատենադարանի խորհրդի կազմի համալրումը, քանի որ այն տարբեր պատճառներով պակասել է խորհրդի կազմը (բաղկացած է 39 անդամից): Իսկ պետք է համալրվի Կառավարության, լիազորված մարմնի, այսինքն` նախարարության և Մատենադարանի որոշումով: «Եթե հաշվում ես խորհրդի անդամների ուղիղ կեսը Մատենադարանից են, մնացածը կառավարության և նախարարություններից»,-ասաց նա:

Մամուլի հրապարակումը, թե Կրթության և գիտության նախարարն ուզում է իր մարդուն բերել որպես տնօրեն, Գուրգեն Գասպարյանի համար անհեթեթություն է, քանի որ նրա խոսքով՝  պաշտոնը նշանակովի չէ, այլ ընտրովի:

«Դրսից միջամտություն չի կարող լինել, քանի որ 39 հոգին պետք է ընտրեն: Հո բոլորին չի՞ համոզելու այդ մարդուն ձայն տան, դրա համար ունի կառավարման խորհուրդը, որի նախագահը Վիգեն Սարգսյանն է»,-ասաց նա:

Գուրգեն Գասպարյանը նաև նշեց, որ կոնկրետ իր համար տարբերություն չկա, Մատենադարանից կընտրվի տնօրենը, թե ոչ: «Դրսից կլինի, թե ներսից, տարբերություն չկա: Նույն Հրաչյա Թամրազյանի կառավարման տարիներին բավական աճեց Մատենդարանը,  երբ եկավ Մատենադարան, այստեղ 100 ոգի էին աշխատում, հիմա աշխատակազմը 350 հոգի է, տարածքները մեծացել են, նոր բաժիններ են ստեղծվել, Մատենադարանը բացի գիտական ներուժից, ցուցադրական թանգարանային, հսկայական արխիվներ ունի, այսինքն՝ իմ կարծիքով Մատենադարանին մի մարդ է պետք, որը լինի հմուտ կառավարիչ, լավ գիտնական, մշակութային հզոր գործիչ և, իհարկե, նաև աշխատակազմի կողմից ընդունված լինի»,-ասաց նա: 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах создания отечественной платформы электромобиля


Спорт в России и мире
Москва

«БЛИЦ», «БИТВА СТРАТЕГИЙ», «ДУАТЛОН» инсайд новых дисциплин в спортивном программировании


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Кто транслирует бой Табило против Джоковича на турнире Rome Masters 1000?


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Собянин сообщил о планах создания отечественной платформы электромобиля





Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о перспективном развитии соцполитики государства


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко надеется на восстановление транспортных маршрутов с Израилем




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Мечтающего по победе Киева Макаревича* проверят на экстремизм


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Булат Окуджава

Урганта и Смехова исключили из концерта памяти Окуджавы: Вдова барда извинилась - в том числе, за проведение события



Москва

Очень хитрую схему придумали мошенники для кражи аккаунтов соцсетей у россиян

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net