Լիմայում անցկացվող գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են պերուական ազգային թիկնոցներով
Լիմայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են վիկունյայի (լամայի վայրի ցեղակից կենդանի) բրդից կարված պերուական ազգային թիկնոցներ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն,` նշելով, որ լուսանկարահանմանը մասնակցել են են ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման, որի համար այս միջոցառումը վերջինն էր երկրի նախագահի պաշտոնում:
Համաշխարհային առաջնորդները նույնատիպ բեժ թիկնոցներ են կրել:
Միջոցառումը հյուրընկալող երկրի ազգային հանդերձի որևէ տարով լուսանկարվելը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի հիմնական ավանդույթներից մեկն է: Առաջին անգամ նման արարողություն տեղի է ունեցել 1991-ին Սեուլում, երբ մասնակիցները լուսանկարվել են «հանբոկ» ազգային տարազներով: