Թրամփի մամլո քարտուղարի պաշտոնում դիտարկվում է Fox News-ի հաղորդավարուհու թեկնածությունը
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը Twitter-ի իր էջում հայտնել է, որ ալիքի հեռուստահաղորդավար և քաղաքական մեկնաբան Լորա Ինգրեհեմի թեկնածությունը դիտարկում են Սպիտակ տան մամլո քարտուղարի պաշտոնի համար:
Ինչպես նշում է BBC-ն, Ինգրեհեմը Fox News Sunday հաղորդման ժամանակ հայտարարել է, որ զրուցել է Թրամփի հետ և շոյված է այն հանգամանքով, որ իր թեկնածությունը դիտարկում են այդ պաշտոնի համար:
Լորա Ինգրեհեմը 53 տարեկան է և ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ է: Նա աշխատել է Գերագույն դատարանում, եղել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթների հեղինակը, հաղորդումներ է վարել CBS, MSNBC և Fox News հեռուստաալիքների եթերում:
Ինգրեհեմը արվեստների բակալավրի և իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճաններ ունի: