Մարեյը՝ Ամփոփիչ մրցաշարի հաղթող
Լոնդոնում քիչ առաջ ավարտվեց թենիսի տղամարդկանց մենախաղի Ամփոփիչ մրցաշարը:
Եզրափակչում միմյանց հետ մրցեցին շոտլանդացի Էնդի Մարեյը և սերբ Նովակ Ջոկովիչը:
Մենախաղն ավարտվեց բրիտանացու հաղթանակով՝ 6:3, 6:4 հաշվով:
Սա Մարեյի ընթացիկ մրցաշրջանի 9-րդ տիտղոսն էր:
Այսպիսով, Մարեյը կդառնա պատմության մեջ 17-րդ թենիսիստը, ով կարողացել է մրցաշրջանն ավարտել որպես վարկանիշային աղյուսակի առաջատար:
Հավելենք, որ մրցաշարային ֆոնդը կազմում է 7 մլն 6 հարյուր հազար դոլար: