Հակառուսաստանյան պատժամիջոցներն անշահավետ են ԵՄ համար. Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցներն իրենցից ոչ մի շահ չեն ներկայացնում Եվրամիության համար: Նա նաև նշել է, որ համայնքը փորձում է հետևել եվրոպական արժեքներին, և սա նրա համար ամենագլխավորն է:
«Տնտեսական տեսանկյունից կարևոր կլիներ դադարեցնել պատժամիջոցները: Ճիշտ կլիներ նաև դրանց վերանայումը: Սակայն եվրոպական արժեքներին հետևելը պետք է ավելի թանկ լինի կարճաժամկետ տնտեսական հաջողությունից», - ասել է Քերնը Kurier-ին տված հարցազրույցում:
Կանցլերն ասել է, որ համարում է Ռուսաստանին կարևոր գործընկեր տնտեսական ոլորտում և ընդգծել, որ Վիեննան «շատ հարցերում պարտական է» Մոսկվային: