Բավարիայի երկրպագուների ավտոբուսը այրվել է Դորտմունդից վերադառնալու ճանապարհին
Մյունխենի «Բավարիայի» երկրպագուների ավտոբուսը Դորտմունդից Մյունխեն ճանապարհին այրվել է:
Մյունխենյան ակումբը Բունդեսլիգայի 11-րդ տուրում հյուրընկալվել էր «Բորուսիային» և զիջել էր նվազագույն հաշվով (0:1):
«Bild»-ի փոխանցմամբ, ավտոբուսի վարորդը ժամանակին նկատել է մեքենայի խնդիրը և ուղևորներին իջեցրել է դուրս:
Ավտոբուսում եղել են 50 երկրպագուներ, որոնք չեն տուժել: