Հանրապետության մի շարք մարզերում սպասվում է ձյուն և մառախուղ. օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
հանրապետության տարածքում՝
նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:
Նոյեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան՝ 3-8մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով:
Երևանում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ: