Լիտվայում փրկված հյուսիսային եղջերուի ձագն ամեն օր այցելում է իր փրկչին (լուսանկարներ)
Լիտվայի բնակիչ Էրիկաս Պլուկասը հյուսիսային եղջերուի ձագ է փրկել ու մեծացրել, բաց թողել նրան անտառ, սակայն կենդանին ամեն օր այցելում է նրան:
«Մի օր տուն էի վերադառնում, երբ դարպասներիս մոտ տեսա հյուսիսային եղջերուի միայնակ ձագին: Սրտաճմլիկ տեսարան էր: Կենդանին սովից հյուծված ու կեղտոտ էր, և ինձ տեսնելուն պես վախեցավ ու փորձեց փախչել: Բայց նա այնքան թույլ էր, որ չկարողացավ անգամ ոտքի կանգնել», - մեջբերում է Bigpicture.ru-ն Պլուկասի խոսքերը:
Տղամարդու խոսքով` ինքը որոշել է օգնել եղջերուին և իր մոտ թողնել: Սկզբի ժամանակները նա կենդանուն կերակրել է ամեն 4 ժամը մեկ և նույնիսկ քնել նրա կողքին: Մի օր նա որոշել է բաց թողնել կենդանուն, սակայն նրանց ընկերությունը դրանով չի ավարտվել. եղջերուն մինչ օրս այցելում է իր «հայրիկին»: