ԵՄ-ն քննադատել է Բաքվին և կոչ արել ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործչին
Եվրամիությունը նոյեմբերի 19-ին Ադրբեջանին կոչ է արել կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ու ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
«Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները որպես Եվրոպական խորհրդի անդամ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, ինչպես նաև ի կատար ածել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և ազատել պարոն Մամեդովին», -ասվում է եվրոպական արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը մերժել էր բավարարել «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի բողոքարկումը և որոշել է թողել նրան բանտում:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը Բաքվի մերժումն անվանել է անհարգանքի դրսևորում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նկատմամբ: