Հրապարակվել է Հալեպի մանկական հիվանդանոցին հասցված ավիահարվածը պատկերող տեսանյութը
Ամերիկյան Associated Press գործակալությունը տեսագրություն է հրապարակել, որում պատկերվել է Հալեպի բուժհաստատություններից մեկը ավիահարվածների թիրախ դառնալու պահին:
Աղբյուրի տվյալներով` ավիահարվածը տեղի է ունեցել նոյեմբերի18-ին, երբ հրթիռակոծման է ենթարկվել Հալեպի մանկական հիվանդանոցը: Տեսանյութը նկարահանվել է վերահսկման տեսախցիկներով, որոնք տեղադրված են եղել հիվանդանոցի դրսի և ներսի մասերում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ տեսանյութում երեխաներ կամ դեռահասներ չեն երևում: Աղբյուրի տվյալներով` ավիահարվածը հասցրել է սիրիական ավիացիան: