Չինական ակումբը 40 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկելու Տևեսին
Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը կարող է կարիերան շարունակել Չինաստանում:
«A Bola»-ի փոխանցմամբ, չինական ակումբներից մեկը պատրաստ է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստին:
«Բոկա Խունիորսի» հետ ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: