Դուբայ-Սան Ֆրանցիսկո օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում
Դուբայից Սան Ֆրանցիսկո ուղևորվող А380 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորուհիներից մեկի առողջության վատթարացման պատճառով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է օդանավակայանի ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավակայանի բուժաշխատակազմը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցույց տալ ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես:
Նշվում է, որ Դուբայ-Սան Ֆրանցիսկո չվերթն իրականացնող օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 16:33-ին: Աղբյուր հաղորդմամբ` ուղևորուհուն կտեղափոխեն հիվանդանոց: