Մոուրինյուն հերթական անգամ ծաղրել է Վենգերին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Արսենալի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո հերթական անգամ ծաղրել է մրցակցի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
«Իհարկե, կորցրեցինք երկու միավոր: Դաշտի միակ լավագույն թիմն էինք: Նրանք հաղթելու հնարավորություն չունեին: Սա այն «Արսենալը» չէ, որին սովոր ենք տեսնել:
Երբ հաղթանակը բաց ես թողնում վերջին րոպեներին, դա նման է պարտության, և վստահ եմ, որ «Արսենալի» համար սա նման է հաղթելուն:
Այսպիսով, վերջապես պարտվեցի «Արսենալին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Metro»-ն: