Թասմանիայում 12-ամյա տղան փափուկ խաղալիքներ է կարում հիվանդ երեխաների համար
Թասմանիայի 12-ամյա բնակիչ Քեմփբել Ռեմեսը կարել է սովորել, որպեսզի փափուկ խաղալիքներ պատրաստի հիվանդանոցներում գտնվող երեխաների համար:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, թասմանցի տղան կարել սկսել է սովորել 9 տարեկանում և երեք տարում ավելի քան 800 փափուկ խաղալիք է կարել հիվանդ երեխաների համար:
Ինչպես նշել է տղայի մայրը, կենդանու տեսքով առաջին խաղալիքը նա կարել է 5 ժամում: