Հնդկաստանում վթարված գնացքի զոհերի թիվը հասել է 120-ի
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում կիրակի գիշերը տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 120-ի, իսկ վիրավորների թիվը` 150-ի:
Ինչպես հայտնում է Hindustan Times կայքը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը, փրկարարները շարունակում են փնտրել երկաթգծից դուրս եկած գնացքի վիրավոր ուղևորներին: Ներկա պահին դուրս է բերվել 116 մարդու մարմին: Նշվում է, որ ևս 4 մարդու դի արգելափակված է վագոններից մեկում:
Ավելի վաղ հաղորդվում էր 100 զոհի և 200 վիրավորի մասին: Գնացքի վթարի պատճառը դեռևս չի պարզվել, սակայն հայտնի է, որ գծերից 14 վագոն է դուրս եկել:
Times of India պարբերականի տվյալներով` վթարի համար պատճառ է հանդիսացել երկաթգծի կոտրվածքը: